Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Դուք խաղաղության հետ ոչ մի կապ չունեք

Դուք խաղաղության հետ ոչ մի կապ չունեք
04.10.2025 | 12:23

Ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ ՔՊ վերնախավն է իշխանափոխությունից վախենում։

ՔՊ ներկայացուցիչներից մեկը, ուղղեղի և/կամ քաղաքական պատասխանատվության բացակայության պայմաններում հայտարարում է․ «ոնց որ վամպիրներն են լույսից վախենում, տենց էլ ընդդիմությունը՝ խաղաղություն բառից»։

Հայ ժողովրդի՝ հազարավոր կյանքերի, արյան ու արժանապատվության հաշվին վամպիրային քաղաքականություն իրականացնող «խմբակցության» ներկայացուցիչն անամոթաբար փորձում է մեղադրել ընդդիմությանը՝ խաղաղության հարցում։

Դուք խաղաղության հետ ոչ մի կապ չունեք։ Դուք դավադրությունների տեսության, տգիտության շտեմարանի և թուրքական ախորժակի մեծացման հետ կապ ունեք։

Դուք ո՛չ խաղաղության գինը գիտեք, ո՛չ պատերազմի, ո՛չ ազգային արժանապատվության ու ոչ էլ հայրենիքի գինը գիտեք։ Դուք միայն ձեր մանդատից ստացած քյարը հաշվելը գիտեք։ ՈՒ ոնց որ սատանան է խաչից վախենում, այնպես էլ դուք եք իշխանափոխությունից վախենում, որովհետև գիտեք, թե ինչ աղետ եք պատճառել մեր ժողովրդին։

Խաղաղությունն ապրանք կամ ծառայություն չէ, որ Սյունիքի հաշվին գնաք Վաշինգտոնից առնեք ու բերեք քվեաթերթիկի գնով ծախեք ժողովրդի վրա։ Դուք այս երկրի համար ոչինչ չունեք արած՝ բացի պատերազմների միջով անցնելուց, վնասներից, հայրենազրկումից, աղետից ու կորուստներից։

Ձեր բախտն այս անգամ չի բերելու, և չե՛ք կարողանալու նորից խաբել հայ ժողովրդին։ Կայուն և լիարժեք խաղաղությունը հաստատվելու է պետության ներքին և արտաքին անվտանգության, հավասարակշռված ու շահավետ քաղաքականության արդյունքում՝ ձեզ իշխանությունից հեռացնելուց հետո։

Այդ ժամանակ կտեսնենք, թե ո՞վ է իրականում վախենում խաղաղություն բառից։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ